Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում հարգանքի տուրք է մատուցել արցախյան հերոսների հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Տավուշի մարզի Դիլիջան, Սեւ Քար եւ Իջեւան համայնքներ։

Կառավարության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծնկի իջել եւ ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։

https://www.facebook.com/armgovernment/posts/3714612818561755