Վերջին տարիներին Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի շարունակական աճի պայմաններում «Մի՛ լռիր», «Մի՛ հանդուրժիր, դու մենակ չես» ուղերձներով ստեղծված սթրիթ արտը կոչ է անում չլռել, չհանդուրժել բռնությունն ու համատեղ ջանքերով քանդել բռնության կապանքները։
Երևանում, Վանաձորում և Գյումրիում ստեղծված այս գործերը նպատակ ունեն բարձրացնելու հանրային իրազեկվածությունը, ձևավորելու անհանդուրժողականություն բռնության նկատմամբ և աջակցելու նրանց, ովքեր դրա զոհն են դարձել։ Արվեստի ուժն օգտագործելով՝ դրանք հիշեցնում են, որ բռնությունը չունի արդարացում, իսկ լռությունը միայն խորացնում է խնդիրը։



















