ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. նիստերի օրակարգում նախագահի ընտրության հարցն է. ուղիղ

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել են հերթական նիստերի աշխատանքները: Մարտի 1-ին գումարված նիստերի աշխատանքում ընդգրկված է 29 հարց:

Խորհրդարանը կքննարկի «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Մարտի 1-ին խորհրդարանը կքննարկի նաև Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը:

Հանրապետության նախագահի ընտրության հարցն Ազգային ժողովը կքննարկի մարտի 2-ի առաջին հիմնական նիստում: