Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին նոտա է հանձնել Ադրբեջանի մասին Ժիրինովսկու արտահայտություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին նոտա է հանձնել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու ՝ Ադրբեջանի մասին արտահայտությունների պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խոսքը ՌԼԴԿ ղեկավարի՝ ադրբեջանական պետականության և երկրի ղեկավարության մասին «Կոմսոմոլսկայա Պրավդա» ռադիոյի հուլիսի 30-ի հաղորդման ժամանակ հնչեցրած խոսքերի մասին է: