ԿԲ-ն 2021-ի համար կանխատեսում է 1.4 տոկոս տնտեսական աճ. ցուցանիշը վերանայվել է

ՀՀ կենտրոնական բանկը վերանայել և նվազեցրել է 2021-ի համար տնտեսական աճի՝ ավելի վաղ կանխատեսած ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 16-ին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Մենք որոշակիորեն վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը: Եթե նախկինում մեր գնահատականների համաձայն՝ Հայաստանում տնտեսական աճը 2021-ին պետք է լիներ 2 տոկոս, ապա այժմ մեր գնահատականներով այն կկազմի 1.4»,-ասաց Գալստյանը:

Նա դա պայմանավորեց հիմնականում նախորդ տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակով տնտեսության որոշակի ճյուղերում նկարագրված ու արձանագրված թուլացումներով: Մասնավորապես արդյունաբերության, ծառայությունների, գյուղատնտեսության ճյուղերում կան որոշակ նվազումներ: Ուստի ԿԲ-ի կանխատեսումների համաձայն՝ տնտեսական աճն այս պահի դրությամբ ունեցած տվյալների, այս պահին կատարված կանխատեսումների համաձայն՝ 1.4 տոկոս է: