Նիկոլ Փաշինյանը տիկնոջ, որդու և դստեր հետ ներկա է գտնվել Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, որդու և դստեր հետ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ ընթանում է Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը:

May be an image of 2 people, people sitting, people standing and indoor

Վարչապետն ընտանիքի հետ տրիբունայից հետևել է Հայաստանի հավաքականի անդամների՝ Արթուր Բազեյանի և Հովհաննես Բաչկովի կիեսաեզրափակիչ փուլի մենամարտերին:Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները հաղթանակներ են տոնել և դուրս եկել եզրափակիչ, որի մենամարտերը տեղի են ունենալու մայիսի 30-ին:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: