Արցախի կրթության նախարարությունը երեխաների ցուցակագրում է իրականացնում

ԱՀ ԿԳՄ նախարարությունը ցուցակագրում է արցախցի այն աշակերտներին, ովքեր չունեն տեխնիկական միջոցներ հեռավար դասերի լիարժեք կազմակերպման համար:

Նախարարությունից տեղեկացնում են, որ առաջնահերթությունը կտրվի այն աշակերտներին, ում բնակավայրերն այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո

  • ովքեր պատերազմի հետևանքով ծնողազուրկ են դարձել
  • ովքեր բազմազավակ կամ սոցիալապես անապահով ընտանիքից են։

Ծրագրի շահառու չեն այն աշակետները, որոնց մեկ անգամ արդեն տեխնիկական միջոց է տրամադրվել նախարարության կողմից: Ծրագիրը շարունակական է լինելու:

Տեխնիկական միջոցները տրամադրվելու են մի քանի փուլով:
Ցուցակագրվելու համար զանգեք հետևյալ համարներին՝ +374 94 1139, +374 97 212925: