ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝ երկկողմ հարաբերություններից զատ նախարարները քննարկել են նաև միջազգային օրակարգի հարցեր։ Անդրադարձ է եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին,ինչպես նաև՝ Հայաստան- Ադրբեջան երկխոսությանը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Բլինքենն ու Ֆիդանը նաև քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության, F-16 կործանիչների ու արդիականացման սարքերի մատակարարման, ինչպես նաև՝ հացահատիկային գործարքին առնչվող հարցեր։ Երկու երկրների ԱԳ նախարարները պայմանավորվել են հնարավորինս շուտ քննարկում անցկացնել երկկողմ օրակարգի հարցերով։ Հեռախոսազրույցի վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարությունը դեռ հաղորդագրություն չի տարածել։