Թուրքիայում հայրը սպանել է իր դպրոցական աղջկան՝ ընկեր ունենալու պատճառով

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել։ Ճամփեզրին ոստիկանները հայտնաբերել են մի աշակերտուհու դի։

Աղջկա հայրը՝ Շեյմա Յըլդըզը, հանձնվել է ոստիկանությանն ու խոստովանել, որ ինքն է ատրճանակով սպանել սեփական դստերը։

Որպես պատճառ Յըլդըզը նշել է, որ երբ իմացել է իր աղջիկն ընկեր ունի և հարաբերությունների մեջ է նրա հետ, բարկացել է և սպանել նրան։

Հիշեցնենք, որ Թուրքիայի համար կանանց սպանությունների խնդիրը շարունակում է օրակարգային։ Բազմաթիվ կազմակերպություններ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այդ երկրում կատարվող կանանց սպանությունների աննախադեպ քանակի կապակցությամբ:  

2019-ին Թուրքիայում սպանվել է 474 իգական սեռի ներկայացուցիչ: Սպանություններն իրականացնողները հիմնականում նրանց ամուսիններն են, որդիները, զուգընկերները։ 2020-ի հունվարի դրությամբ արդեն 27 կին է սպանվել Թուրքիայում։

Տվյալ դեպքում էլ հայրն է սպանել իր աղջկան։

Այս մասին գրում է www.ermenihaber.am-ը։