Չինաստանից ներկրված ավտոբուսների մի մասն արդեն վաղը դուրս կգան երթուղիներ

Չինաստանից ներկրված ավտոբուսների մի մասն արդեն վաղը դուրս կգան երթուղիներ
Չինաստանից ներկրված ավտոբուսների մի մասն արդեն վաղը դուրս կգան երթուղիներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չինաստանի ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը` Հայաստանին նվիրաբերված 249 քաղաքային ավտոբուսների համար, որոնց մի մասն արդեն վաղը դուրս կգան երթուղիներ:

,-նշել է Տարոն Մարգարյանը:

Չինական կողմի հետ քաղաքապետը քննարկել է ավտոբուսների շահագործման և տեխնիկական բնույթի հարցեր, այդ թվում նաև վառելիքի ծախսի նվազեցման ու հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոբուսների վրա հատուկ սարքավորումների տեղադրման վերաբերյալ:

ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինը նշել է, որ քաղաքապետի կողմից բարձրացված բոլոր հարցերը պատրաստ են քննարկել և ներկայացնել համապատասխան առաջարկներ:

,- ընդգծել է Խուան Շու Պինը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև առաջիկայում փոխըմբռնման հուշագրի ստորագրման և չինական ընկերության հետ հետագա հնարավոր համագործակցության շուրջ հարցեր:

© Medialab.am