Միհրան Պողոսյանը ՌԴ-ում ձերբակալվել է, նրա արտահանձնման գործընթացն ընթացքի մեջ է. ՀՔԾ

Միհրան Պողոսյանը ՌԴ-ում ձերբակալվել է, նրա արտահանձնման գործընթացն ընթացքի մեջ է. ՀՔԾ
Միհրան Պողոսյանը ՌԴ-ում ձերբակալվել է, նրա արտահանձնման գործընթացն ընթացքի մեջ է. ՀՔԾ

ՌԴ Կարելիայի Հանրապետությունում ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը: Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը` հղում անելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանին: Օհանջանյանը նշել է, որ Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից, Հայաստանին նրա արտահանձնման գործընթացն արդեն ընթացքի մեջ է: 

«Նշենք, որ Միհրան Պողոսյանի նկատմամբ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում հետախուզում էր հայտարարվել: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Ապրիլի 15-ին դատարանը Պողոսյանին երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել»,-տեղեկացնում է աղբյուրը: