Սուրեն Մելիք-Իսրայելյանը կնշանակվի ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ

Սուրեն Մելիք-Իսրայելյանը 2021 թվականի մարտի 17-ից նշանակելու է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ` 3 տարի ժամկետով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մելիք-Իսրայելյանը ներկայումս զբաղեցնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի պաշտոնը: