ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պարտադիր պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությանը՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման կապակցությամբ: Այս նախաձեռնությունը երկրի պաշտպանական բյուջեի օրինագծի մի մասն է, որը նախատեսված է 2021 ֆինանսական տարվա համար (սկսվել է հոկտեմբերի 1-ին): 

Ակնկալվում է, որ այն շուտով կքննարկվի ԱՄՆ Սենատի կողմից: Եթե նախաձեռնությունը հաստատվի ամերիկյան օրենսդիր մարմնի վերին պալատի կողմից, այն կուղարկվի նախագահի ստորագրությանը: Իր հերթին, Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը նախկինում քննադատել է այս փաստաթղթի մի շարք կետեր և խոստացել վետո դնել օրինագծի վրա:

Բացի այդ, Միացյալ Նահանգները սպառնում է Թուրքիային S-400-ի գնման համար մի շարք միակողմանի պատժամիջոցների կիրառմամբ, բայց չի շտապում այդ քայլերը ձեռնարկել, քանի որ վախենում է ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա սրումից, իսկ Անկարան զգուշացնում է, որ չի թողնի անպատասխան այդպիսի սահմանափակումների կիրառումը:

Աղբյուր` Ermenihaber.am