Մարտունու բաժին բերման ենթարկվածի մոտ մարիխուանա է հայտնաբերվել

Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 3-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Մարտունու ավտոկայարանի տարածքից բերման են ենթարկել Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թղթե փաթեթներ` դեղնականաչավուն, չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող զանգվածով և ապակյա ծխամորճ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն: Զանգվածն ու ծխամորճը փաթեթավորվել, կնիքվել և ուղարկվել են փորձաքննության:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: