Վարչապետ․ Փոխարժեքի կուրսը առաջիկա շաբաթում «ակնհայտ կլինի».Ազատություն

Վարչապետ․ Փոխարժեքի կուրսը առաջիկա շաբաթում «ակնհայտ կլինի».Ազատություն
Վարչապետ․ Փոխարժեքի կուրսը առաջիկա շաբաթում «ակնհայտ կլինի».Ազատություն

«Փոխարժեքը նույնպես կարծես թե կարգավորվել է, որովհետև երեկ 600 դրամի էր հասել, հիմա 460-480․․․ Գերարժեվորվել էր դոլարը երեկ, և արժեզրկվել էր մեր դրամը: Բայց այս երկու օրվա մեջ կկարգավորվի», – լրագրողների հետ զրույցում այսօր ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով կեսօրից հետո շրջայցով եղավ մայրաքաղաքի որոշ խանութներում: Հարցին, թե երբ վերջնականապես կկայունանա արտարժույթի փոխարժեքը, վարչապետն արձագանքեց․ […]

«Փոխարժեքը նույնպես կարծես թե կարգավորվել է, որովհետև երեկ 600 դրամի էր հասել, հիմա 460-480․․․ Գերարժեվորվել էր դոլարը երեկ, և արժեզրկվել էր մեր դրամը: Բայց այս երկու օրվա մեջ կկարգավորվի», – լրագրողների հետ զրույցում այսօր ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով կեսօրից հետո շրջայցով եղավ մայրաքաղաքի որոշ խանութներում:

Հարցին, թե երբ վերջնականապես կկայունանա արտարժույթի փոխարժեքը, վարչապետն արձագանքեց․ – «Դա շուկան է թելադրում: Ես համոզված եմ, որ առաջիկա շաբաթում ակնհայտ կլինի արդեն իրական կուրսը: Մենք որևէ միջամտություն չենք անում: Փորձում ենք բոլորին բերել օրենքի դաշտ: Անհիմն թանկացումներին․․․ պատկան մարմինների միջոցով նաև պատասխանատվության ենթարկել: Եվ դոլար – դրամ փոխարժեքով զբաղվող սպեկուլյանտներին նույնպես պատասխանատվության պետք է ենթարկենք: Երեկվա շոկը կարծես թե անհիմն էր, և շատ-շատ մարդիկ օգտվեցին»:

«Ազատության» հարցին, թե իր շրջայցից հետո ինչ կարծիք է կազմել թանկացումների չափերի մասին, Աբրահամյանը պատասխանեց․ – «Եթե թանկացումներ լինի, պետք է լինի դոլար – դրամփոխարժեքի տատանման տոկոսադրույքին հավասար: Բայց եթե դոլարը տատանվում է 10 տոկոս, 13 տոկոս, չի կարող ապրանքը 30 տոկոս թանկանալ: Հիմա նման դեպքեր մենք արձանագրեցինք, և մարդիկ նաև հասկացան, որ չի կարելի մեր ժողովրդի բախտի հետ խաղալ, այդ իրավիճակը ստեղծել, շոկի մեջ պահել: Մարդկանց մոտ տպավորություն կար, որ դոլարը դառնալու է 800-900 դրամ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով http://www.azatutyun.am/content/article/26750995.html