Ելիսեյան պալատի շեֆ-խոհարարը 25 տարվա աշխատանքից հետո հայտարարել է հեռանալու մասին

Հեղինակ MediaLab

Ֆրանսիայի նախագահի շեֆ-խոհարար Գիյոմ Գոմեսը 25 տարվա ծառայությունից հետո որոշել է հեռանալ Ելիսեյան պալատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Նա հայտնել է, որ աշխատելով չորս նախագահների պաշտոնավարման ժամանակ՝ 25 տարիների ընթացքում ավելի քան 2 մլն ճաշ է պատրաստել հյուրերի և երկրի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների համար:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, 42-ամյա Գիյոմ Գոմեսը համարվում է Ֆրանսիայի ամենահայտնի շեֆ-խոհարարներից մեկը: 2012 թվականին նա նախագահ Նիկոլա Սարկոզիից ասպետական շքանշան է ստացել մատուցած ծառայությունների համար:

Դեռևս հայտնի չէ, թե ով է զբաղեցնելու Ելիսեյան պալատի նոր շեֆ-խոհարարի պաշտոնը: