«Չեմ բացառում, որ հընթացս կունենանք ԱԺ նիստ, որի ընթացքում Ընտրական նոր օրենսգրքին կողմ կքվեարկենք»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե նախքան ԱԺ արտահերթ ընտրությունները Ընտրական նոր օրենսգիրքն ընդուվելու է, թե՞ գործով օրենսգրքով են անցկացվելու ընտրությունները։

«Չգիտեմ, քննարկումներ են գնում հիմա։ Ես կարծում եմ, որ այդ քննարկումներում ներգրավված են խորհրդարանական ընդդիմության մեր գործընկերները։ Ես չեմ մասնակցել քննարկումներին, մանրամասներ չեմ կարող հայտնել, բայց չեմ բացառում, որ ընթացս մենք քննարկելու ենք նաև նոր Ընտրական օրենսգիրքը։ Աշխատանքները շարունակվում են, այսինքն՝ ես չեմ բացառում, որ մենք հընթացս կունենանք ԱԺ նիստ, որի ընթացքում Ընտրական նոր օրենսգրքին կողմ կքվեարկենք, կքննարկենք այն և այլն»,- ասաց նա։