Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 22-ին, ժամը 15.30-ին, Երևանի Քրիստափորի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու և 3-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 22-ին, ժամը 17.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 22-ին, ժամը 10.10-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչից հետո «Օպելի» վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու. վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 22.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նշված ավտովթարի հետևանքով բուժօգնության է դիմել նաև «Զիլի» 37-ամյա վարորդը:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 22-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 33-րդ կմ-ին Շահումյան գյուղի հատվածում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ ի» կցորդիչին, այնուհետև՝ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի: Ավտովթարի մասնակից անձինք հայտարարել են, որ վնասվածքներ չեն ստացել և հրաժարվել են բուժօգնությունից, սակայն ժամը 04.50-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց են դիմել «Օպել Աստրայի» 27-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը և հայտնել են, որ վնասվածքները ստացել են նշված ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Շահումյան գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 22-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 53-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 66-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «ՎԱԶ-21 011» մակնիշի ավտոմեքնաներ. «ՎԱԶ-21 011»-ի 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 23-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Փոքր Վեդի գյուղից Խոր Վիրապ վանական համալիր տանող ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 22-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 29-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 40-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 22-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Նալբանդյան և Պետրոզավոդսկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 22-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «Մազդա» և «Իվեկո Տրակտոր» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 29-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 22-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Չարենցավան-Ալափարս ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Կիա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելի» 48-ամյա վարորդը և 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 20-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Կապան-Գորիս ճանապարհին «Նիսան Իքստեռա» մակնիշի ավտոմեքենան բախվել հողաթմբին. 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով մարտի 22-ին դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։