Տանիքում աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին հոսանքահարվել է. Մանրամասներ թռչնաֆաբրիկայում կատարվածի մասին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է հայտնել «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայում ողբերգական դեպքի վերաբերյալ:

Ըստ աղբյուրի, այսօր Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հոսանքահարված քաղաքացի կա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Լ․ Շ․-ն (ծնված 1960 թ.) մեկհարկանի շինության տանիքում աշխատանքներ իրականացնելիս հոսանքահարվել է:

Փրկարարները տանիքից իջեցրել են Լ. Շ․-ի դին  և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: