Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։ Ապրիլի 8-9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 07-ի ցերեկը, 08-09-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 07-ի ցերեկը, 08-09-ին, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 10-ի ցերեկը, 11-12-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 07-ի ցերեկը, 08-09-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

Երևան քաղաքի ապրիլի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 27.4°C (1975թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան -1.5°C (1988թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 12.5°C
Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։