Սասուն Միքայելյանն առաջարկեց դիմել կաթողիկոսին աստվածամուխ գեղարդը հանելու և երկրում շրջելու համար

Հեղինակ MediaLab

Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջարկեց դիմել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ Մայր Աթոռում պահվող աստվածամուխ գեղարդը դուրս բերելու և շրջելու ամբողջ երկրում: Այս մասին գրում է Lragir.am-ը:

Սասուն Միքայելյանը հիշեցրեց, որ երբ 1798 թվականին Վրաստանում ժանտախտ էր, վրաց թագավորը դիմեց հայոց կաթողիկոսին, որ գեղարդը տեղափոխվի Վրաստանի ժանտախտի դեմ պայքարելու համար:

«Միքայելյանը նշեց, որ այդ քայլը ցույց կտա ամբողջ աշխարհին, որ մենք քրիստոնյա ենք: Միքայելյանի խոսքով, ժողովրդի համախմբման համար նաև հավատի սնունդ է պետք»,-նշում է աղբյուրը: