Բայդենի հայտարարությունից հետո Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից հետո տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հեռախոսազրույցը: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին:

Բացի այդ, հեռախոսազրույց են ունեցել նաև երկու երկրների արտագործերի նախարարները:

Ըստ լրատվամիջոցների, քննարկվել են հետագա անելիքները: