Մայիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:16-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.83⁰ և արևելյան երկայնության աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի` Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի` Զանգակատուն, Լանջառ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
Այսօր ավելի վաղ՝ ժամը 09:50-ին էր ՀՀ ԱԻՆ-ը հայտնել Ելփին գյուղից 14 կմ հյուսիս-արևմուտք հատվածում տեղի ունեցած երկրաշարժի մասին: