Թե՛ արցախցիներին, թե՛ սյունեցիներին ուշադրություն է պետք, նրանք պետք է համոզված լինեն, որ միայնակ չեն մնացել իրենց պրոբլեմների հետ. Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության նախագահ Սուրեն Սահակյանը տեղեկացրել է, որ երեկ այցելել են Սյունիքի մարզ և այցելության մասին մանրամասներ հայտնել իր ֆեյսբուքյան էջում.

«Սև լճում ահաբեկչական կազմավորման իրենց էության համաձայն, ապօրինի կերպով առաջ են եկել ադրբեջանցիները։ Ասել, որ դա ընկճել է սյունեցիներին, գորիսեցիներին սխալ կլինի. նըանք վճռական են և անթույլատրելի են համարում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն։

Թերևս ՖԲ-ի հայկական տիրույթի տրամաբանությունից նրանց տրամաբանությունը տարբերվում է մի բանով՝ հանած է ներքաղաքական, նախընտրական բաղադրիչը։

Անհանգստություններն ավելի շատ գալիս են ընդհանուր վիճակից, որն անորոշ է, չկա մի վեկտոր, որին հետևում են բոլորը, կա պառակտում և բազմաթիվ անորոշություններ։ Նրանց պահանջն է հստակեցնել մեր պետության անվտանգային ռազմավարությունը, միասնական լինել դրա շուրջ և սկսել գործել։

Իրադարձությունների կենտրոնին մենք մոտեցանք որքան դա հնարավոր է, սակայն քաղաքացիական անձանց մուտքը ռազմական հնարավոր գործողությունների դաշտ սահմանափակված է և նկարել չի թույլատրվում։ Մեզ հանդիպած թե՛ տեղի բնակիչները, թե՛ զինվորականները վստահ են մի բանում՝ առաջ եկած ադրբեջանցիներն այս կամ այն կերպ հետ են գնալու. այլ տարբերակ չի էլ քննարկվում։

Հարգելիներ, թե՛ արցախցիներին, թե՛ սյունեցիներին ուշադրություն է պետք։ Նրանք պետք է համոզված լինեն և այդ համոզմունքը ամեն րոպե ավելանա, որ միայնակ չեն մնացել իրենց պրոբլեմների հետ։ Նրանք պետք է ամեն վայրկյան զգան մեր բոլորի աջակցությունը։ Մի վարանեք դա հայտնել հրապարակային և տեղում»։

Վերադարձանք Սյունիքից։ իրավիճակի ամփոփում

Վերադարձանք Սյունիքից․ իրավիճակի ամփոփում։

Posted by Քաղաքացու որոշում ՍԴԿ on Friday, May 14, 2021