Հայկ Չոբանյանը ընդունել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին

Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ քննարկեցինք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում իրականացվող նախագծերը և երկարաժամկետ ծրագրերը՝ ինժեներական քաղաքը, թվայնացման օրակարգը և բարձր տեխնոլոգիական կրթությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը:

«Ընդգծեցի, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում ռազմավարական ուղղություն է և նշանակալի հաջողություններ է գրանցում նույնիսկ համավարակով ու պատերազմով պայմանավորված բարդությունների ժամանակաշրջանում:

Հանդիպման ավարտին քուրդ գործընկերոջս հրավիրեցի Երևան՝ հոկտեմբերին կայանալիք «DigiTec Expo» տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցելու»: