Սերգեյ Շոյգուն հայտնել է արհեստական բանականությամբ մարտական ռոբոտների սերիական արտադրության մասին

Ռուսաստանի Դաշնությունում սկսվել է արհեստական բանականությամբ մարտական ռոբոտների սերիական արտադրությունը, որոնք կարող են ինքնուրույն կռվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

«Արդեն կան ոչ թե պարզապես փորձանմուշներ, այլ ռոբոտներ, որոնց իսկապես կարելի է ցուցադրել ֆանտաստիկ ֆիլմերում, երբ նա ի վիճակի է ինքնուրույն պատերազմել»,-հայտարարել է Շոյգուն «Նոր գիտելիք» մարաթոնի շրջանակներում: