Այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում. Լևոն Տեր-Պետրոսյան. տեսանյութ

Այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում և առայժմ իմ կանխազգացմամբ, այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ և ամենավտանգավոր ընտրությունները:

Այդ մասին քիչ առաջ Հայ Ազգային կոնգրեսի նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով, կա երկու բևեռ, որոնք ամեն գնով փորձում են հասնել իշխանության:

«Ամեն գնով բառը հենց էնպես չեմ օգտագործում: Նրանք պատրաստ են ամեն ինչի: Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների: Երկու կողմն էլ դիմելու են ցանկացած քայլի իրենց նպատակին հասնելու համար, դեռ ավելի վտանգավոր զարգացումների մասին չեմ ուզում խոսել», -հայտարարել է ՀՀ առաջին նախագահը: