ՀՀ ոստիկանությունում ծառայության անցնելու համար հրավիրվում են մինչև 35 տարեկան արական սեռի քաղաքացիներ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության միջին խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են մինչև 35 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն բարձրագույն, առավելապես՝ իրավաբանական կամ մանկավարժական կրթություն, անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:

Ծառայության անցնելու համար կարող են դիմել նաև ՀՀ ոստիկանությունում զինվորական ծառայություն անցած՝ վերջին 5 տարվա ընթացքում ծառայությունից ազատված արական սեռի նախկին ծառայողները:

Ցանկացողները կարող են դիմել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք.Երևան, Խանջյան 51, հեռ. 010-59-69-91, 010-59-62-20, 010-59-62-86, 011-56-14-14) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09.00-ից 17.00-ն: