ԵՄ դեսպանը հայ-իրանական պետական սահմանին հանդիպել է ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ

Սյունիքի մարզ այցելության երկրորդ օրը Դեսպան Վիկտորինը Մեղրիում էր։

Այդ մասին հայտնում են ԵՄ հայաստանյան գրասենյակից։

Հայ-իրանական պետական սահմանին՝ դեսպանը հանդիպեց ՀՀ պետական կամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԵՄ-կողմից ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ ֆինանսավորվող՝ Մեղրու սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ ծրագրված աշխատանքները։

Դեսպան Վիկտորինն ընդգծեց փոխկապակցվածությանն ուղղված այս առանցքային ծրագրի կարևոր նշանակությունը ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի և ՀՀ քաղաքացիների համար։ Կողմերը համաձայնեցին հնարավորին արագ սկսել անցակետի կառուցապատման աշխատանքները։