ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը:
Այցի տևողության և նախատեսված հանդիպումների վերաբերյալին հարցին, սակայն, ԱԳՆ պաշտոնյան չպատասխանեց՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջանային այցը Հարավային Կովկասի երկրներ։ Մինչ Հայաստան ժամանելը Ռիքերն այցելել է Վրաստան, այնուհետև՝ Ադրբեջան։