Փաշինյանը նշել է, թե ԱԺ-ում քանի մանդատ կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, թե քանի մանդատ կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նորընտիր խորհրդարանում:

«Այսպիսով՝ ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կունենա սահմանադրական մեծամասնություն (առնվազն 71 պատգամավոր՝ 105-ից) եւ իմ գլխավորությամբ կձեւավորի կառավարություն»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: