Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունները կայանալու են ոչ ուշ, քան 30, ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:
Ինչ վերաբերում է ՍԴ փոխնախագահին, Թովմասյանն ասել է, որ այդ հարցի շուրջ երկուշաբթի ժամը 11:00-ին կմեկնարկի նիստը:
Նա նշել է, որ իր ասածներից «ոչ մի բան սխալ դուրս չի եկել»։ «Մնացածի մասին մեկնաբանություններ չունեմ»,- ընդգծել է Թովմասյանը։ Հիշեցնենք՝ երեկ Թովմասյանն հայտարարել էր, թե տպավորություն ունի, որ ուղղորդված գործընթաց է տեղի ունենում, դրա համար հրաժարվում է մասնակցել ՍԴ աշխատակարգային նիստին:
Դիտարկմանը, թե չմասնակցելով ՍԴ նախագահի քվեարկությանը, Թովմասյանը դիրքորոշում է հայտնում, ՍԴ դատավորը ի պատասխան հիշեցրել է, որ չի մասնակցել, քանի որ ստացել է տպավորություն առ այն, որ գործընթացը ուղղորդված է։ Բայց նաև ընդգծել է․ «Որոշ սցենարների պարագայում ես չեմ բացառում, որ ինչ-որ փուլում պարոն Խունդկարյանին կողմ քվեարկեմ»