«Աննախադեպ ու ողջունելի. ցմահ ազատազրկման դատապարտված անձ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել». Արտակ Զեյնալյան

Հեղինակ MediaLab

16.10.2018թ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, աննախադեպ որոշում կայացրեց՝ դատարանի դահլիճից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելով ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին։

Այդ մասին գրել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ երևույթն աննախադեպ ու ողջունելի համարելով:

«Քանի որ առաջինը՝ ՔԿՀ-ի կողմից առաջին անգամ ցմահ դադապարտյալին տրվել էր դրական նկարագիր, երկրորդ՝ տարիներ շարունակ որևէ ցմահ ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ դատարանը նման որոշում չէր կայացրել և երրորդ՝ անձն ազատվել է պատժի կրման տարիների ընթացքում դրսևորած պատշաճ վարքագծի համար։
Սա է մեր Կառավարության այս ոլորտում որդեգրած քաղաքականությունը․ ցմահ ազատազրկված անձինք, պատժի կրման ընթացքում օրինակելի վարքագիծ դրսևորելու արդյունքում, ևս իրավունք ունեն օգտվելու պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունից։ Վստահ եմ՝ սա այս թեմայով իմ առաջին և ո՛չ վերջին անդրադարձն է լինելու»,- գրել է նախարարը։