Զրպարտության և սուտ լուրեր տարածելու համար գերատեսչության հետագա քայլերը կուղղվեն իրավական հարթակ․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք․

«Ապատեղեկատվություն տարածողները. Մաս 1.

«Չիպավորումից վախեցող, ապատեղեկատվություն տարածող, պատվաստոմներին դեմ արտահայտվող» հարգելի օգտատերեր, առողջապահության նախարարությունը հորդորում է չստուգված և գիտական հիմք չունեցող տեղեկատվություն չտարածել սոցիալական հարթակներում, չմոլորեցնել քաղաքացիներին, ուղղակի և անուղղակի ձևով չվտանգել առողջ մտածող մարդկանց կյանքը:

Միտումներն ավելի քան պարզ են, սակայն հետևանքները կարող ենք ողբերգական լինել ` օրական գրանցվող մահերի ցուցանիշն է դրա վկայությունը:Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ թյուր տեղեկատվություն տարածելուց, այլապես զրպարտության և սուտ լուրեր տարածելու համար գերատեսչության հետագա քայլերը կուղղվեն իրավական հարթակ:

Քաղաքացիներին առաջարկում ենք հենվել միայն գիտական հիմք ունեցող տեղեկատվության վրա և չդառնալ «տեղեկատվական պատերազմ»-ի զոհը»:

Возможно, это изображение (один или несколько человек и текст)