ՄԱԿ-ի՝ Աֆղանստանն անցած ամիս լքած աշխատակիցներով երկու ինքնաթիռներ վայրէջք են կատարել Քաբուլի օդանավակայանում, հայտնել է Al-Jazeera հեռուստաալիքը ՝ վկայակոչելով օդանավակայանի պաշտոնյային: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ՄԱԿ – ին պատկանող երկու ինքնաթիռներ՝ ՄԱԿ-ի խմբերով, որոնք անցած ամիս լքել են (Աֆղանստանը – խմբ.), վայրէջք են կատարել (Քաբուլի օդանավակայանում – խմբ)», – հայտարարել Է պաշտոնյան:
Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է:
Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու Է Մոհամադ Հասան Ահնուդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն Էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ գտնվում Էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո։