Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին չի ժամանել Կարլսռուհե, չի գիշերել Բադեն-Բադենում․ փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչպես խոստացել էի` ՀՀ երրորդ Նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի անվան շուրջ ակնհայտ միտումնավորությամբ և հստակ հրահանգավորմամբ տարածվող ստերի հետևից մեկ առ մեկ գնալու ենք, ոչինչ անհետևանք չի մնալու: Նույն համատեքստում անդրադառնալով այսօր լրատվական դաշտում տարածվող ակնհայտ ուղղորդված այն հերյուրանքին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականի ապրիլի 6-ին Բեռլին կատարելիք պաշտոնական այցից առաջ` ապրիլի 5-ին իբր մեկնել է Բադեն-Բադեն քաղաք, հայտնում եմ, որ ներկայացվածը ուղղորդված հերթական բացարձակ զրպարտչական ապատեղեկատվությունն է։

ՀՀ Նախագահի հիշյալ պաշտոնական այցի ողջ ընթացքը րոպեի ճշգրտությամբ ամրագրված է իրավասու մարմիններում, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ-ի, Պետական արարողակարգի ծառայության արխիվներում։ Ինչ վերաբերում է Քաղաքացիական ավիացիայի կողմից տրամադրված տեղեկանքին, ապա այն կամ միտումնավոր կեպով, կամ անփութության արդյունքում ճշգրիտ չէ և չի արտացոլում 2016թ. ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանի ԳԴՀ կատարած պաշտոնական այցի փաստացի երթուղին:

Ավելին` նախագահ Սարգսյանի այցը Գերմանիա մեկնարկել է ապրիլի 5-ի երեկոյան Բեռլինի օդանավակայանի ռազմական մաս ժամանմամբ։ Սույն փաստը ապացուցվում է ինչպես պաշտոնական ծրագրով, այնպես էլ կարող է հաստատվել պատվիրակության այլ անդամների և նախագահին այցի ընթացքում ուղեկցող լրագրողների կողմից։

Հետևաբար` Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին չի ժամանել Կարլսռուհե, չի գիշերել Բադեն-Բադենում, և սա անհերքելի փաստ է։Ուստի, ճիշտ կլիներ, որ մինչև սուտ տեղեկություններ տարածելու առաջարկություն ստանալն ու համաձայնություն տալը, իրավական ուղեկցում ունենալու նպատակով նախ և առաջ պարզվեր համապատասխան որակավորում ունեցող փաստաբանների զբաղվածության աստիճանը:Միաժամանակ հորդորում եմ ԶԼՄ-ներին չտարածել ակնհայտ զրպարտչական տեղեկատվությունը` հակառակ պայմաններում ստիպված կլինեմ դիմել օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմերի օգնությանը:

Կից ներկայացնում եմ նաև հիշյալ պաշտոնական այցի ծրագրից արտատպվածքներ»:

Возможно, это изображение (текст)
Возможно, это изображение (текст)
Возможно, это изображение (текст)
Возможно, это изображение (текст)
Возможно, это изображение (текст «PROGRAMM für den Besuch S.E. des Staatspräsidenten der Republik Armenien Herrn Serzh Sargsyan in der Bundesrepublik Deutschland vom 5. bis 7. April 2016»)
Возможно, это изображение (текст «PROGRAMM Dienstag, 5. April 2016 21.50 Uhr Eriwan mit einem Sonderflugzeug (Airbus A 319) auf dem Flughafen Berlin-Tegel militärischer Teil Ehrenspalier Begrüßung durch den Stellvertretenden Chef des Protokolls Herrn Gesandten Konrad Arz von Straussenburg Von armenischer Seite sind zur Begrüßung anwesend: S.E. Herr Ashot Smbatyan, Botschafter der Republik Armenien in der Bundesrepublik Deutschland Mitarbeiterinnen und Mitarbeiter der Botschaft anschließend Fahrt zum Hotel The Regent -Charlottenstraße 49- -Fahrzeugbelegung 1 siehe Seite 25- 22.30 Uhr Ankunft 9»)