Կառավարության նիստերը հիմնականում դռնբաց կլինեն. Օրենքով

Կառավարության նիստերը հիմնականում դռնբաց կլինեն. Օրենքով

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Փոխանցում են կառավարությունից՝ նշելով, որ գործող կարգավորումների պահանջներին համապատասխան՝ ինչպես կառավարության և վարչապետի որոշումները, այնպես էլ դրանց հավելվածները ներկայումս ստորագրվում են վարչապետի կողմից:

Նախագծի ընդունման պարագայում՝ կառավարության նիստերն այլևս, որպես կանոն, կանցկացվեն դռնբաց, իսկ կառավարության և վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավազորությամբ կօժտվի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչն իր հերթին էապես կբարելավի կառավարության և վարչապետի որոշումների ընդունմանը հաջորդող գործընթացների հնարավորինս արագ և արդյունավետ կազմակերպումը:
«Այսինքն` այսպիսով մենք լուծում ենք ժամանակին աղմուկ հանած հարցը: Հիշում եք, որ հիմա օրենքով նախատեսված է, որ սովորաբար կառավարության նիստերը լինում են դռնփակ և դռնբաց նիստերը հատուկ որոշում են պահանջում: Հիմա մենք հակառակն ենք անում. նիստերն անում ենք դռնբաց: Բնականաբար, կլինի նաև դռնփակ նիստերի անհրաժեշտություն և այդ պարագայում կկայացնենք որոշում դռնփակ անցկացնելու վերաբերյալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: