Ընտանեկան բռնության հերթական դեպքը. հարբած տղամարդը ծեծել է եղբորը, եղբոր կնոջն ու նրանց 8 ամսական որդուն. «Արմենպրես»

Ոստիկանություն Վաղարշապատի բաժին նոյեմբերի 15-ին 19:35-ին մի կնոջից հաղորդում է ստացվել, որ իր ամուսնու եղբայրը հարբած հարձակվել է իր վրա` ծեծելով իրեն, ամուսնուն և  8 ամսական երեխային:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնել են՝ դեպքի վայր մեկնած խումբը պարզել է,  որ վիճաբանության ժամանակ Ս.Տ.-ն ծեծի է ենթարկել ահազանգող կնոջը, ամուսնուն և 2018 թվականի մարտի 31-ին ծնված որդուն` պատճառելով ֆիզիկական ցավ:

«Ընդունվել է հաղորդում, ծեծի ենթարկողը ներկայացել է բաժին և տվել բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր»,-   նշել են ոստիկանությունից: