Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից մեկը` Արամ Օրբելյանը նշել է, որ միջնորդություն են ներկայացնելու Վերաքննիչ դատարան՝ Քրեական օրենսգրքի 300-րդ և 300.1-րդ հոդվածների՝ սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցով։
«Դիմում ենք դատարանին՝ գտնելով, որ այն իրավական նորմերը, որոնք կիրառվում են այս գործի շրջանակներում, հակասում են Սահմանադրությանը, և խնդրում ենք դիմել Սահմանադրական դատարան։ Կամ եթե դատարանը համոզված կլինի, որ հակասում են, ուրեմն չպետք է դրանք կիրառի», – ասաց Օրբելյանը։
04.12.2018
Սահմանադրական դատարան դիմելու հարցով Քոչարյանի պաշտպանները միջնորդություն կներկայացնեն

Սահմանադրական դատարան դիմելու հարցով Քոչարյանի պաշտպանները միջնորդություն կներկայացնեն