Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունն ավարտվել էր երեկ:
Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Քոչարյանը անազատության մեջ է 2018-ի դեկտեմբերի 7-ից։ Նա իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։