Վաղարշյան փողոցից բերման է ենթարկվել Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը

Ոստիկանության ՔՈԳՎ և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 5-ին Վաղարշյան փողոցից բերման է ենթարկվել 32-ամյա Ալի Ս.-ին, որը սեպտեմբերի 6-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ ԱՆ իրավական փոխօգնության վարչությանը: