Ազգային ժողովում ընտրություններ են

Այս պահին Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԺ փոխնախագահի ընտրության քվեարկությունը: Այդ պաշտոնի համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի թեկնածությունները, իսկ «Հայաստան» դաշինքը՝ Իշխան Սաղաթելյանի:

 «Պատիվ ունեմ»-ը թեկնածու չառաջադրեց։

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, Ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին։ Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից։

ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։