Բժիշկները նշել են կորոնավիրուսի հիմնական ախտանշանները պատվաստվածների մոտ.Factor

Պատվաստվածների մոտ COVID-19-ի հիմնական ախտանշանները հազն ու մրսածությունն են: Այս մասին հայտնել Է Danmarks Radio պարբերականը ՝ վկայակոչելով Վիդորվե հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի գլխավոր բժիշկ Թոմաս Բենֆիլդին և Օրհուսի համալսարանի իմունոլոգիայի պրոֆեսոր Ռունե Հարթմանին։

Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Պատվաստումից հետո COVID-19-ով հիվանդանալու ռիսկը զգալիորեն նվազում է, սակայն կորոնավիրուսով վարակման հավանականությունը լիովին բացառել պետք չի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինֆեկցիոնիստ Թոմաս Բենֆիլդի և իմունաբան Ռունե Հարթմանի խոսքով՝ պատվաստվածների մոտ հիվանդությունը կարող է զարգանալ նույնքան տարբեր, որքան չպատվաստվածների մոտ:

Բացի այդ, եղել են հոսպիտալացման դեպքեր, հիմնականում տարեց մարդկանց շրջանում, սակայն նրանց մոտ ամեն ինչ այդքան էլ կրիտիկական չի եղել։

Իրավիճակը, երբ նույնիսկ ամբողջովին պատվաստված մարդիկ վարակվում են կորոնավիրուսով, կոչվում է «բեկումնային վարակ»: Բժիշկների խոսքերով՝ պատվաստվածների մեծ մասի մոտ կորոնավիրուսն ընթանում է առանց ախտանիշների։

Մի շարք վարակվածների մոտ նկատվել են թեթև մրսածության նշաններ։ Ըստ Zoe COVID Symptom Study-ի մասնագետների հետազոտության՝ առավել հաճախ COVID-19-ի դեմ պատվաստվածների մոտ հիվանդությունն ուղեկցվում է գլխացավով, մրսածությամբ, հազով, կոկորդի ցավով և փռշտոցով:

Ջերմություն և համի ու հոտի կորուստ պատվաստվածների մոտ ավելի հազվադեպ է պատահում։

Հարթմանը նշել է, որ ծանրության աստիճանի վրա ազդում են պատվաստանյութը, տարիքը և ուղեկցող հիվանդությունները: «Մենք տեսնում ենք, որ պատվաստանյութի ազդեցությունը նվազում է բնակչության ամենատարեցների՝ 70-ից բարձր անձանց շրջանում, վեց ամսից ավելի:

Եվ եթե նրանք այդ պահին երրորդ ներարկումն են անում, կլինիկական բարելավում է տեղի ունենում»,- ընդգծել է իմունաբանը՝ նշելով, որ նույնիսկ ամբողջական պատվաստման դեպքում արժե հետևել ախտանշաններին, որպեսզի առաջին հերթին չվարակեն շրջապատին։