Հետ է կանչվել Թուրքմենստանում ՀՀ դեսպանը

Հետ է կանչվել Թուրքմենստանում ՀՀ դեսպանը
Հետ է կանչվել Թուրքմենստանում ՀՀ դեսպանը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորգարել, որով հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Վադիմիր Բադալյանին հետ է կանչել Թուրքմենստանում և Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 

Այդ մասին փոխանցում են նախագահականից:

Արմեն Սարգսյանը, մեկ այլ հրամանագրով, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, այդ պաշտոնում նշանակել է Գառնիկ Բադալյանին: