Ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից խաղաղությանը միտված գործընթացների վիժեցմանը. Արմեն Խաչատրյան. տեսանյութ

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ այսօր Ադրբեջանը դիմել է ռազմական հարձակման: Այս պահի դրությամբ տեղային ռազմական գործողություններ են ընթանում ՀՀ սահմաններում: Տարածաշրջանում անվտանգության լուրջ խնդիրնեը կանխնելու նպատակով պատգամավորը կոչ է արել գործընկերներին, դաշնակիցներին եւ այն պետություններին, որոնց հետ Հայաստանն ունի համապատասխան պայմանագրեր, գործուն քայլեր ձեռնարկել ռազմական գործողությունները կանխելու ուղղությամբ, հայտնում են ԱԺ-ից։