Մայրաքաղաքում սպասվում է անձրև

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ մայրաքաղաքում այսօր ուշ երեկոյան, նոյեմբերի 25-ին և 26-ին սպասվում է անձրև: Նոյեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերի առանձին շրջաններում այսօր երեկոյան ժամերին, նոյեմբերի 25-ին և 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:

Նոյեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևելյան 2-5մ/վ, այսօր ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 9-11 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը` անձրև: