Գյումրեցի Է. Կ.-ին ոստիկանության բաժնում ծեծած ոստիկանների նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ ՀՔԱՎ

Գյումրեցի Է. Կ.-ին ոստիկանության բաժնում ծեծած ոստիկանների նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ ՀՔԱՎ
Գյումրեցի Է. Կ.-ին ոստիկանության բաժնում ծեծած ոստիկանների նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ ՀՔԱՎ

2018 թ. հոկտեմբերի 5-ին գյումրեցի Է. Կ.-ին Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ծեծած աշխատակիցների նկատմամբ 2018թ. նոյեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել:

Տեղի ունեցածի վերաբերյալ Է. Կ.-ի մոր ահազանգից հետո 2018թ. հոկտեմբերին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Մայրը հայտնել էր, որ չնայած ծեծելու փաստն արձանագրվել է, նրան այցելել է դատաբժիշկը, բայց խոշտանգման փաստով քննություն չի իրականացվել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդումը քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում: Իրեն ծեծելու վերաբերյալ բացատրություն է տվել Է. Կ.-ն, որն այս պահին գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում:

Ստացված տեղեկությունների հիման վրա 2018թ. նոյեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների անցնելը բռնության գործադրմամբ) հարուցվել է քրեական գործ և ուղարկվել  ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Է. Կ.-ն ճանաչվել է տուժող:

Այս մասին տեղեկացնում է ՀՔԱՎ հաղորդագրությունը։