Պուտինը խորհրդանշական ձիթենու ճյուղ նվիրեց Փաշինյանին ու Ալիևին․ տեսանյութ

Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքներով մամուլի հայտարարության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ձիթենու ճյուղեր է նվիրել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին, գրում է Factor.am-ը։

«Իմ ձախ կողմում տեսնում եք մեր նվերը և՛ հայ ընկերներին, և՛ ադրբեջանցի ընկերներին։ Ձիթենու ճյուղը, որը խորհրդանշում է խաղաղություն և բարգավաճում։ Ես լիահույս եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կկատարվեն և պայմաններ կստեղծեն ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա քայլերի համար»,- ասել է Պուտինը՝ դիմելով Փաշինյանին և Ալիևին։

Եզրափակելով իր խոսքը՝ ՌԴ ղեկավարը կրկնել է, որ հանդիպումը եղել է չափազանց օգտակար և ժամանակին։ Նա հավելել է, որ կողմերը հայտարարություն են ստորագրել նոյեմբերի 26-ին Սոչիում իրականացված համատեղ աշխատանքի արդյունքների վերաբերյալ։