ԱՀԿ-ն հավանություն է տվել համավարակների կանխման համար գործարքի շուրջը բանակցությունների մեկնարկին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանություն Է տվել ապագայում համավարակների կանխման համար միջազգային համաձայնագրի կնքման հարցի շուրջը բանակցություններ սկսելու որոշման նախագծին:

Դեկտեմբերի 1-ին այդ մյասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վայակոչելով ԱՀԿ-ի ներկայացուցչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ նախաձեռնությունն ստացել Է ԱՀԿ-ի անդամ 194 պետությունների հավանությունը:

«Մեզ ներկայացված տեքստը լայն քննարկումների, կարծիքների անկեղծ փոխանակման եւ փոխզիջումների արդյունքն Է»,- ասել Է Ավստրալիայի ներկայացուցիչ Սալլի Մենսֆիլդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: