«18,5 միլիոնի վերադարձը ավագ Գոնզալեսի կողմից` հիշեցնում է պետության կողմից իրականացվող կոռուպցիոն գործարք». քաղաքագետ

 Քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«18,5 միլիոնի վերադարձը ավագ Գոնզալեսի կողմից` հիշեցնում է պետության կողմից իրականացվող կոռուպցիոն գործարք, երբ պետական համակարգը` փոխանակ քննելու, բացահայտելու, պատժելու` իր գտածի կեսը պահանջում և ստանում է` մնացածն ապահով թողնելու, ինչպես նաև պատիժ չսահմանելու դիմաց:

Ավելի դասական օրինակ` պետական կոռուպցիա հիշեցնող` դժվար է պատկերացնելը:

Այդպես արվում է երրորդ աշխարհի մի շարք պետություններում, որտեղ բյուջեին փող է հարկավոր, իսկ զանգվածներին` տեսարան, բայց բացակայում է կամքը`արդարադատություն գործելու և համակարգային քայլեր անելու:

Առավել սխալ և համակարգային ապականիչ երևույթ քան սա` նոր Հայաստանում` դժվար է պատկերացնել»: